Լեսթերը կարևոր միավորներ կորցրեց համեստ մրցակցի դեմ պայքարում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» արտագնա խաղում մրցեց «Բյորնլիի» դեմ։
Հանդիպումն անակնկալ մեկնարկ ունեցավ։ Արդեն 4-րդ րոպեին «Բյորնլիին» առաջ մղեց չեխ հարձակվող Մատեյ Վիդրան՝ բացելով խաղի հաշիվը։
Բնականաբար, Բրենդան Ռոջերսի սաներին չէր կարող գոհացնել իրադարձությունների նման ընթացքը, որոնք էլ նետվեցին առաջ վերականգնելու հանդիպման հաշիվը։ Խաղի 34-րդ րոպեին, ի վերջ, նրանց հաջողվեց անել դա, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց նիգերիացի հարձակվող Կելեչի Իհեանաչոն՝ դարձնելով հաշիվը 1։1։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին․ կողմերն ընդմիջման գնացին հավասար հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը կրկին ավելի ակտիվ մեկնարկեցին տանտերերը, որոնք ավելի հաճախ էին տիրում գնդակին և ավելի վտանգավոր գրոհում, սակայն ողջ խաղակեսն անցավ գոլազուրկ պայքարում՝ պահպանելով առաջին խաղակեսում գրանցված հաշիվը։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Աղվեսները» 27 խաղերից հետո իրենց միավորների քանակը հասցրին 50-ի, և այս պահի դրությամբ զբաղեցնում են Պրեմիեր լիգայի 3-րդ հորիզոնականը։
«Բյորնլին» նույնքան խաղերից հետո վաստակեց 29 միավոր, որին համապատասխանում է 15-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բյորնլի, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Կելեչի Իհեանաչո, Մատեյ Վիդրա, Պրեմիեր-լիգա