Լեո Մեսսին գոլը նվիրեց Դիեգո Մարադոնային🎥
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4։0 հաշվով հաղթեց «Օսասունային»։
Հանդիպման 73-րդ րոպեին Լեո Մեսսին գեղեցիկ անցում ձեռնարկեց և ձախ ոքի շեշտակի հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ դնելով խաղի վերջակետը։
Խփած գոլը նվիրեց ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնային, ով նոյեմբերի 25-ին կյանքից հեռացավ 60 տարեկան հասակում։
33-ամյա ֆուտբոլիստը հանեց իր հիմնական մարզաշապիկը, որի տակից կար «10» համարի «Նյուելս Օլդ Բոյսի» մարզաշապիկ։
Դիեգո Արմանդո Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյսի» կազմում ելույթ է ունեցել մինչև 13 տարեկան, ինչից հետո տեղափոխվել է «Բարսելոնա», իսկ Դիեգո Արմանդո Մարադոնան՝ 1993/94 մրցաշրջանում։
Հավելենք, նաև որ Մեսսին ու Մարադոնան 2008-10 թվականներին միասին աշխատել են Արգենտինայի հավաքականում, երբ Մարադոնան մարզում էր «ալբիսելեստեն»։
# Բարսելոնա, Դիեգո Արմանդո Մարադոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Օսասունա