Մեսսին չի հրաժարվել Սիթի տեղափոխվելու մտքից
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի ապագան դեռևս շարունակվում է անորոշ մնալ։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, արգենտինացին դեռևս չի շտապում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ և, ամենայն հավանականությամբ, սույն թվականի հունիսի 30-ից կդառնա ազատ գործակալ և կարող է տեղափոխվել ցանկացած այլ ակումբ անվճար։
Հայտնի է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում «կապտանռնագույնների» ճամբարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին տեսեկանորեն դիտարկում են որպես Մեսսիի փոխարինող։ Հատկանշական է, որ Ագուերոյի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նույնպես ավարտվում է այս ամառ։
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նրա չի հրաժարվել «Սիթի» տեղափոխվելու մտքից, որը գլխավորում է Պեպ Գվարդիոլան։ Հայտնի է, որ այս երկուսի միջև պահպանվել են լավ հնարավորությունները դեռևս իսպանացի մասնագետի՝ «Բարսելոնան» ղեկավարելու տարիներից։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ագուերոն առանցքային դեր կխաղա Մեսսիի՝ մանկունյական ակումբ տեղափոխության հարցում, քանի որ նրանք մտերիմ ընկերներ են, իսկ այժմ առավել հավանական է դառնում, որ Ագուերոն՝ ինքը, կլքի «Սիթին»։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Սերխիո Ագուերոն մասնակցել է 12 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Լեո Մեսսին, «բլաուգրանասի» կազմում մասնակցելով 35 հանդիպման, դարձել է 25 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, Պրեմիեր-լիգա, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ