Marca. «Մեսսին չի պահանջել այդքան աշխատավարձ (500+ եվրո), Բարսան ինքն է վճարել» 📸

Marca. «Մեսսին չի պահանջել այդքան աշխատավարձ (500+ եվրո), Բարսան ինքն է վճարել» 📸

27/02/2021 - 11:49

Իսպանական սպորտային պարբերական Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսիի համար էական նշանակություն չունի իր աշխատավարձի չափը։ Արգենտինացու համար կարևոր է, որպեսզի կատալոնական ակումբում ստեղծվի հզոր սպորտային նախագիծ, և որ մոտ ժամանակահատվածում ակումբը կարողանան նոր տիտղոսներ նվաճել։

Աղբյուրը համոզված է, որ փողը Մեսսիի համար նշանակություն չունի։ Նա չի պահանջել, որ 2017 թվականին կնքված պայմանագրում այդքան շատ կետեր լինեն։

Խոսքը նաև աշխատավարձի մասին է։ Նշվում է, որ «Բարսելոնան

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի վերջին El Mundo Deportivo-ին հաջողվել է ստանալ կողմերի միջև գործող պայմանագրի պատճենը։ Թվերը հաստատում են, որ արգենտինացի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը համարվում է համաշխարհային սպորտում երբևէ կնքված ամենախոշորը։

Նշվում է, որ կողմերի միջև գործող պայմանագիրը բաղկացած է 30 էջից։ Ըստ պայմանագրի՝ «Բարսելոնան» Մեսսիին պարտավորվել է տարեկան վճարել 138 մլն եվրո աշխատավարձ, որն իր մեջ ներառում է նաև տարբեր բոնուսներ։ 115 մլն եվրո Մեսսին ստացել է պայմանագիրը երկարաձգելու համար, գրեթե 78 մլն եվրո էլ՝ ակումբին հավատարիմ մնալու համար։

Պարբերականի հաշվարկներով 4 տարվա պայմանագրով Մեսսին առավելագույնը կարող է ստանալ 555 237 619 եվրո աշխատավարձ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023