Լեո Մեսիի եղբայրը ժամանել է Երևան 📸
ՄԼՍ-ը ներկայանցող «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, «Ոսկե գնդակի» 8-ակի դանփեկիր Լեո Մեսիի եղբայրը` Ռոդրիգոն, WCIT 2024 տեխոնլոգիական միջոցառման շրջանակում այցելել է Երևան։
Հոկտեմբերի 7-ին Մեսին եղել է Tumo տեխնոլոգիական կենտրոն, որին նվիրել է իր եղբոր ստորագրությամբ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկ։ Տեխնոլոգիական կենտրոնի մամուլի ծառայությունը գրում է, որ Ռոդրիգոն տեղում ծանոթացել է Tumo-ի կրթական մոդելին և շփվել այնտեղ սովորող աշակերտների հետ։
Ռոդրիգո Մեսիին ուղեկցել է տեխնոլոգիական ձեռներեց և Play Time Ventures ընկերության հիմնակադիր Ռազմիկ Հովակիմյանը։
Նշենք, որ Play Time Ventures-ը Մեսիների ընտանիքի հետ համատեղ ստեղծված ընկերություն է, որը ներդրումներ է կատարում ինչպես սպորտի, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտում։
Լուսանկարները` Tumo տեխնոլոգիական կենտրոնի մամուլի ծառայության
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի հավաքական, Բարսելոնա, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ, Ռոդրիգո Մեսսի