Լեյպցիգը հայտարարեց Նագելսմանին փոխարինողի անունը

Լեյպցիգը հայտարարեց Նագելսմանին փոխարինողի անունը

29/04/2021 - 14:49

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՌԲ Լեյպցիգի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կգլխավորի Մյունխենի Բավարիան, հարց էր առաջացել, թե ով է փոխարինելու Նագելսմանին Լեյպզիգի գլխավոր մարզչի պաշտոնում։

Եվ ահա այսօր Լեյպցիգը պաշտոնապես հայտարարեց, որ Նագելսմանի փոխարեն թիմը կգլխավորի ՌԲ Զալցբուրգի մարզիչ ամերիկացի Ջեսսի Մարշը։

Պայմանագրի մանրամասները դեռ չեն հրապարակվում, հայտնի է միայն, որ Մարշը «ցլերին» կմարզի 2021-22 մրցաշրջանում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023