Լեմպարդ․ «Մանչեսթեր Սիթին ԱՊԼ-ի լավագույն ակումբն է»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը չնայած «Լիվերպուլի» չեմպիոնությանը, կարծում է, որ Պրեմիեր լիգայի լավագույն ակումբը «Մանչեսթեր Սիթին» է։
«Երբ դուրս ես գալիս այնպիսի ակումբի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, որն ունի հիանալի անհատական վարպետություն ունեցող ֆուտբոլիստներ և բարձր մակարդակի մարզչական շտաբ, ապա կարծում եմ, որ նրանք լավագույնն են։ Լավագույնն այն առումով, թե ինչպիսի ֆուտբոլ են նրանք ցուցադրում։ Այդ խաղին հետևելը պարզապես հրաշալի է»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիեշցնենք, որ երեկ՝ հունիսի 25-ին, Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Այդ արդյունքի շնորհիվ «Լիվերպուլը» 30 տարվա ընդմիջումից հետո կրկին դարձավ Անգլիայի չեմպիոն։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ