Լեհաստանը կամային հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ ու կպայքարի Մունդիալի ուղեգրի համար 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Լեհաստանի ազգային հավաքականը տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ալբանիայի թիմի նկատմամբ։
Վարշավայի «Ազգային» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին հյուրերից բացեց Արբեր Հոջան։
Հետագայում «արծիվները» պատասխանեցին թիմի ավագ ու առաջատար Ռոբերտ Լևանդովսկու և «Ինտերի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկու գոլերով։
Այսպիսով, լեհերը նույնպես կպայքարեն Մունդիալի ուղեգրի համար` անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մարտի 31-ին հյուրընկալվելիս մրցելով Շվեդիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml