Լացիոն Ֆիորենտինայի հետ կպայքարի Ֆերնանդո Լյորենտեի համար
«Տոտենհեմի» նախքին հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարող է իր կարիերան շարունակել «Լացիոյում»:
Ինչպես հայտնում է Il Messaggero-ն, 34-ամյա իսպանացի հարձակվողով հետաքրքրվում է «Ֆիորենտինան», սակայն նրան փորձում է ձեռք բերել նաև «Լացիոն», քանի որ ակումբի ղեկավարությունը Լյորենտեին դիտարկում է որպես թիմի հարձակվող Ֆելիպե Կայսեդոյին փոխարինող: Վեջինիս պայմանագիրը լրանում է մեկ տարուց:
Այժմ Լյորենտեն գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Անգլիայի առաջնության անցած մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում անցկացրած 19 հանդիպումներում իսպանացին խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: