Լաուտարոն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Ինտերին» «Ջենոայի» դեմ խաղում 🎥

Լաուտարոն անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Ինտերին» «Ջենոայի» դեմ խաղում 🎥

23/02/2025 - 01:39

Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Ջենոյաի» դեմ։

Միլանյան գրանդը կարողացավ ծանր պայքարում հաղթել 1:0 հաշվով։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփեց թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 66-րդ րոպեին։

«Ինտերը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ 56 միավոր ուենցող «Նապոլին» նահանջեց երկրորդ տեղ, սակայն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և փետրվարի 23-ին մրցակցի դաշտում կմրցի «Կոմոյի» դեմ։ «Ջենոան» 30 միավորով 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023