Լաուտարո․ «Ես բանակցություններ էի վարում Բարսայի հետ, սակայն դա արդեն անցյալում է»

Լաուտարո․ «Ես բանակցություններ էի վարում Բարսայի հետ, սակայն դա արդեն անցյալում է»

27/02/2021 - 17:05

«Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկություն է հայտնել հետագայում ևս շարունակել մրցելույթները միլանյան ակումբի կազմում։

«Ես, իրոք, բանակցություններ էի վարում «Բարսայի» հետ։ Խնդիրներ չեմ ունեցել Անտոնիո Կոնտեի հետ և նրան ասել եմ, որ մտածում եմ միայն «Ինտերի» մասին և այդ բանակցությունները չեն կարող ազդել իմ որոշման վրա։

Այդ ամենն արդեն անցյալում է․ ես «Ինտերի» հետ նոր պայմանագիր կկնքեմ։

Չգիտեմ՝ պաշտոնապես երբ կհայտարարեն այդ մասին․ ես առայժմ խաղում եմ։ Իմ ապագան տեսնում եմ «Ինտերում»։ Տեսնում եմ ինձ Միլանում դեռ երկար տարիներ։ Շատ եմ սիրում այս քաղաքը, սնունդը, երկրպագուներին և ակումբը։ Միայն դրական էմոցիաներ եմ ստանում»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով La Gazetta Dello Sport-ին։

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում բոլոր խաղերի շրջանակում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023