Լա լիգան ու Սաուդյան Արաբիան համագործակցություն են սկսել

Լա լիգան ու Սաուդյան Արաբիան համագործակցություն են սկսել

19/08/2023 - 11:13

Լա Լիգան պաշտոնապես հայտարարել է, որ համագործակցություն է սկսել Սաուդյան Արաբիայի հետ։

Լա լիգան գլոբալ գործընկերության համաձայնագիր է ստորագրել Visit Saudi-ի հետ, որը Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության կառավարման վարչության մարմիններից է։

Այդ մարմինը զբաղվում է Սաուդյան Արաբիայում զբոսաշրջության խթանմամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը նախատեսում են համատեղ միջոցառումներ անցկացնել, որոնց մի մասը տեղի կունենան Սաուդյան Արաբիայում՝ երկրում իսպանական ֆուտբոլն ավելի զանգվածային դարձնելու համար։

Բացի դրանից, համագործակցությունը ներառում է նաև տարբեր հովանավորչական պայմանագրեր։

Լա Լիգան նաև մտադիր է «ցուցադրել Սաուդյան Արաբիայի բացառիկ զբոսաշրջային առաջարկները»:

Հիշեցնենք, որ 2020 թ. սկսած` Իսպանիայի Սուպերգավաթը նոր ձևաչափով անցկացվում է Սաուդյան Արաբիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023