Լա լիգան նոր հերոս ունի! «Մայլորկան» գոլառատ խաղում հաղթել է «Ատլետիկին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Մալյորկան» տնային խաղում 3:2 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատլետիկին»։
«Ծովահեններից» փայելել է Վեդատ Մուրիքին` գրանցելով հեթ-տրիկ։ Կոսովացի հարձակվողը Լա լիգայի լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է` զիջելով միայն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին (19)։
Բասկյան ակումբից աչքի են ընկել Ունայի Գոմեսն ու Նիկո Վիլիամսը։
«Մալյորկան» 21 միավորով բարձրացել է 14-րդ տեղ, «Ատլետիկը» 24 միավորով 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml