Լա լիգան ներկայացնող ակումբը պայմանագիր է առաջարկել Դիեգո Կոստային
«Չելսիի» ու «Ատլետիկո Մադրիդի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան, հնարավոր է, շուտով վերադառնա իսպանական Լա լիգա։
Ինչպեա հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Ռայո Վալեկանոն» մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին։
Հատկանշական է, որ Կոստան 2011/12 մրցաշրջանի երկրորդ հատվածում արդեն հանդես եկել է «Ռայո Վալեկանոյի» կազմում` անցկացրած 16 խաղում դառնախով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն», որի մարզաշապիկը կրել է 2021 թ. օգոստոսից մինչև 2022 թ. հունվար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Ատլետիկո Մինեյրո, Դիեգո Կոստա, Լա-լիգա, Չելսի, Ռայո Մախադաոնդա, տրանսֆերներ