Լա լիգան դատի կտա խաղադաշտ ներխուժած երկրպագուին

Լա լիգան դատի կտա խաղադաշտ ներխուժած երկրպագուին

14/06/2020 - 16:55

Լա լիգան պատրաստվում է պատասխանատվության ենթարկել այն երկրպագուին, ով «Մալյորկա» – «Բարսելոնա» հանդիպման երկրորդ խաղակեսում ներխուժել է խաղադաշտ։ Այդ մասին տեղեկացնում է Reuters-ի լրագրող Ռիչարդ Մարտինը։

«Լա լիգան հայնտում է, որ դատի կտա այդ տղամարդուն, ով խաղադաշտ ներխուժեց «Մալյորկա» – «Բարսելոնա» հանդիպման ժամանակ, որպեսզի նկարվի Լեո Մեսսիի հետ։

Նրանք ասում են, որ այդ տղամարդու գործողությունները ենթադրում է հանցավոր գործունեություն, որը վտանգում է մարդկանց առողջությունը և մրցաշարի կանոնակարգը»,- գրել է լրագրողը։

Հիշեցնենք, որ այդ հանդիպման 53-րդ րոպեին մի երիտասարդ երկրպագու Արգետնինայի հավաքականի մարզաշապիկով ներխուժեց մարզադաշտ և փորձեց նկարվել Լեո Մեսսիի հետ։

Հանդիպման գլխավոր մրցավար Կառլոս դել Սիերո Գրանդեի որոշմամբ խաղը դադարեցվեց, իսկ անվտանգության աշխատակիցները տղամարդուն հեռացրին մարզադաշտից։

Հատկանշական է, որ իսպանական Լա լիգայի հանդիպումները վերսկսումից հետո անցկացվում են առանց հանդիսականների մասնակցությամբ, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի հետ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023