Լա լիգայի ֆավորիտները` ըստ Opta-ի
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունն Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրից հետո թարմացրել է առաջնության չեմպիոն դառնալու ֆավորիտների շանսերը։
«Խետաֆեից» կրած պարտությունից (0:1) հետո Մադրիդի «Ռեալի» չեմպիոն դառնալու շանսերը նվազել են մինչև 20,37 տոկոսի։
Պրեմիերայի չեմպիոնությունը 79,51 տոկոս հավանականությամբ կնվաճի «Բարսելոնան»։
Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը» չեմպիոն դառնալու չնչին շանսեր ունեն` համապատասխանաբար 0,1 և 0,02 տոկոս։
Լա լիգայի առաջատարը 64 միավորով «Բարսելոնան» է, որին հաջորդում են «Ռեալը» (60), «Ատլետիկոն» (51) և «Վիլյառեալը» (51)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ