Լա լիգայի առաջատար ակումբներից մեկը մոտ է Մարսիալին վարձակալելուն
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակցող Անտոնի Մարսիալը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` անդալուսական ակումբը մինչև 2022 թ. հոււնիսի 30-ն առանց գնման իրավունքի կվարձակալի 26-ամյա հարձակվողին։
Հատկանշական է, որ օրեր առաջ ESPN-ը հայտնել էր, որ «Յունայթեդը» մերժել էր «Սևիլիայի» նախնական առաջարկը, սակայն այժմ կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։
Հիշեցնենք, որ Անտոնի Մարսիալը «կարմիր սատանաների» շարքերը համալրել է 2015 թ. սեպտեմբերին և մինչ օրս ակումբի կազմում անցկացրել է 268 հանդիպում` դառնալով 79 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սևիլիա, տրանսֆերներ