Լա Լիգա. ավարտվեց 11-րդ տուրը ?
Երեկ ուշ երեկոյան կայցավ Լա Լիգայի 11-րդ տուրի վերջին 3 հանդիպումները։
Առաջատարների թվում ընթացող հյուրընկալվելիս «Գրանադան» 3:1 հաշվով պարտություն կրեց «Խետաֆեից»։
«Խետաֆեից» գոլերի հեղինակներ դարձան Անխելը, Մաուրո Ամրաբարին և Դավիդ Թիմորը, «Գրանադայից»` Անտոնիո Պուերտեսը։
«Խետաֆեն» 16 միավորով 9-րդ հորիզոնականում է, իսկ «Գրանադան» 20 միավորով 3-րդ։
«Էյբարն» էլ «Իպուրա» մարզադաշտում ընդունել էր «Վիլառեալին» և դրամատիկ պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ «դեղին սուզանավերի» նկատմամբ։
«Էյբարի» հաղթական գնդակը մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին հեղինակեց Ֆաբիան Օրելյանան։
Այս հաղթանակից հետո «Էյբարը» 12 միավորով 14-րդ տեղում է, իսկ «Վիլառեալը» մնաց 17 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Տուրի վերջին հանդիպման շրջանակներում էլ «Մալյորկան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2, խաղաց «Օսասունայի» հետ։
# Գրանադա, Էյբար, Լա-լիգա, Խետաֆե, Վիլլառեալ