Իրանում աշխատած մասնագետը պատրաստ է գլխավորել Հայաստանի հավաքականը
Իրանահայ մասնագետ Մարգար Աղաջանյանը պատրաստ է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։
Ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի փոխանցմամբ` 59-ամյա մասնագետի հետ այժմ բանակցում են Զիմբաբվեի և Իրանի ֆուտբոլի ֆեդերացիաները, «Ալ Քուվեյթ» և Քուվեյթը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Ալ Տադհամոնը»։
Ըստ աղբյուրի` նա կարող է գլխաբորել Զիմբաբվեի ազգային կամ Իրանի օլիմպիական հավաքականները։ Այդուհանդերձ, Աղաջանյանը պատրաստ է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը` հաշվի առնելով, որ գլխավոր մարզչի պաշտոնն այժմ թափուր է։
Նշենք, որ Մարգար Աղաջանյանը ծնունդով Թեհրանից է։ Մասնագետը 2007, 2011-2019 և 2022-23 թթ. Իրանի ազգային հավաքականում եղել է գլխավոր մարզչի օգնական, որտեղ երկար տարիներ ընդգրկված է եղել է պորտուգալացի անվանի մարզիչ Կառլուշ Կեյրուշի շտաբում։ Աղաջանյանն Իրանի հավաքականի հետ 2014 և 2018 թթ. մասնակցել է աշխարհի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի չորրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից (0:2) հետո ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Պետրակով, Իրանի Հավաքական, Կարլուշ Կեյրուշ, Հայաստանի-հավաքական, Մարգար Աղաջանյան