Իրանի հավաքականը ջախջախիչ հաղթանակ է տարել ընկերական խաղում 🎥
Իրանի ազգային հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Կոստա Ռիկայի թիմին։
Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած խաղում Ամիր Ղալենոյի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Մեհդի Թարեմին, մեկական գոլ խփել են Ալի Ղոլիզադեն, Մոհամադ Մոհեբին ու Մեհդի Ղաեդին։
Իրանցիների հաջորդ հանդիպումը նախատեսված է ԱԱ-2026-ոմ, որի G խմբի առաջին տուրում հունիսի 16-ին կմրցեն Նոր Զելանդիայի դեմ։
Կոստա Ռիկան մայիսի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոլումբիայի հավաքականի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml