Իրանը չի մասնակցի ԱԱ-2026-ին
Իրանը չի մասնակցի ԱԱ-2026-ին
11/03/2026 - 19:00

Իրանի Սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին նշել է, որ երկրի ազգային հավաքականը չի կարող մասնակցել ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությանը, հայտնում է TV2-ը։

«Այն բանից հետո, երբ կոռումպացված իշխանությունը սպանեց մեր առաջնորդին, որևէ պայման չի մնացել, որը թույլ կտա մասնակցել աշխարհի առաջնությանը։

8-9 ամսում Իրանում հրահրեցին երկու պատերազմ, որոնց հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին։ Անշուշտ, այս պայմաններում աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն չունենք»,- ասել է Դոնյամալին։

Փետրվարի 28-ից ԱՄՆ և Իսրայելը համատեղ ուժերով ռմբակոծում են Իրանին, ինչի հետևանքով սպանվել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Ալի Խամենեիին փոխարինել է նրա որդին` Մոջբաթա Խամենեին։

ԱԱ-2026-ը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրանը վիճակահանությամբ ընդգրկվել էր մրցամարի G խմբում, որտեղ մրցակից էր ստացել Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հավաքականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026