Հաստատվել է Իտալիա – Իսպանիա հանդիպման մրցավարական անձնակազմը
Հոկտեմբերի 6-ին` Միլանի «Սան-Սիրո» մարզադաշտում, կկայանա Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակչի առաջին դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները։
Ինչպես տեղեկաղնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, հանդիպումը կսպասարկեն ռուս մրցավարները` Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ, ում եզրերում կօգնեն Իգոր Դեմեշկոն և Մաքսիմ Գավրիլինը, իսկ հանդիպման չորրորդ պաշտոնյա է նշանակվել Սերգեյ Իվանովը։
VAR համակարգի պատասխանատուները կլինեն Պոլ վան Բյուկելը (Հոլանդիա) և Քրիստիան Դինգերտը (Գերմանիա)։
Հավելենք, որ Իտալիա – Իսպանիա հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Սերգեյ Կարասյով