Իտալիայի մրցավարական կորպուսը ներողություն է խնդրել Միլանից
Իտալիայի մրցավարական կորպուսը ներողություն է խնդրել «Միլանից»` «Սպեցիայի» դեմ հանդիպման ժամանակ (1:2) գլխավոր մրցավար Մարկո Սերայի թույլ տված սխալի հանար։ Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հանդիպման 90+2-րդ րոպեին «ռոսոներիների» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը գրավել է մրցակցի դարպասը, սակայն Սերան չի արձանագրել բրազիլացի ֆուտբոլիստի գոլը, իսկ դրա փոխարեն միլանցիների օգտին նշանակել է տուգանային հարված, քանի որ մրցավարն ավելի շուտ էր սուլել, քան գրանցվեց դարպասի գրավումը։
Հատկանշական է, որ չնայած Սերան թույլ տված սխալի համար նույնպես ներողություն է խնդրել «Միլանից», նա նվազագույնը 2 տուր չի կարողանա սպասարկել Ա սերիայի հանդիպումները, քանի որ որակազրկվել է։
Հիշեցնենք, որ «Միլան» – «Սպեցիա» խաղում հյուրերը հաղթական գնդակը խփեցին 90+6-րդ րոպեին, իսկ Մեսիասի այդ «Սան Սիրո» մարզադաշտի լուսատախտակին վառվում էր դեռևս 1:1 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մարկո Սերա, Միլան, Ջունիոր Մեսիաս, Սպեցիա