Իտալիայի 7-րդ դիվիզիոնում մարզիչը բռունցքով հարվածել է մրցավարի դեմքին և հրաժարական տվել🎥
Իտալիայի 7-րդ դիվիզիոնի «Օլեջո-Կաստելո» – «Կարպինիանո» հանդիպման ժամանակ արտառոց դեպք է գրանցվել։
«Կարպինիանոյի» գլխավոր մարզիչ Ջովանի Ալոզին, դժգոհ մնալով հանդիպման գլխավոր մրցավար Անդրեա Ֆելիսիի կայացրած որոշումներից, հարձակվել է նրա վրա և բռունցքով հարվածել դեմքին։ Այդ դեպքից անմիջապես հետո Ֆելիսին դադարեցրել է հանդիպումը` հնչեցնելով հանդիպման եզրափակիչ սուլիչը։
Հանդիպման դադարեցման պահին «Կարպինիանոն» պարտվելիս է եղել 0:2 հաշվով։
Բանն այն է, որ Ալոզիին դուր չի եկել, որ Ֆելիսին նրան հեռացրել է` վիճաբանության և ավելորդ խոսակցությունների բռնվելու համար։
Կատարվածից հետո Ջովանի Ալոզին ներողություն է խնդրել իր պահվածքի համար և հրաժարական տվել զբաղեցրած պաշտոնից, սակայն այդ ամենը նրան չի փրկի պատժից, քանի որ նրան սպառնում է երկարաժամկետ որակազրկում։
Հատականշական է, որ խաղից հետո «Կարպինիանոյի» անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Ֆելիսի, Իտալիայի 7-րդ դիվիզիոն, Կարպինիանո, Ջովանի Ալոզի, Օլեջո-Կաստելո