Իտալիան անչափ կարևոր միավորներ կորցրեց, Շվեյցարիան ջախջախեց Բուլղարիային🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Իտալիայի հավաքականը C խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու դեմ։
Չնայած Ռոբրետո Մանչինիի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային ու խաղային առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվհը։
Հանդիպման հերոսը դարձավ հյուսիսիռլանդացիների դարպասահ Բեյլի Պիկոկ-Ֆարելը, ով 7 սեյվ գրանցեց իր անվան դիմաց։
Այս խմբում զուգահեռաբար ընթացող խաղում Շվեյցարիայի ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Բուլղարիայի դեմ։
Տանտերերը գոլազուրկ առաջին կեսից հետո 4 անպատասխան գնդակ ուղարկեցին բուլղարացիների դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Նոա Օկաֆորը, Ռեմո Ֆրոյլերը, Ռուբեն Վարգասն ու Սեդրիկ Իտենը։
C խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Շվեյցարիա – 18 միավոր
- Իտալիա – 16 միավոր
- Հյ. Իռլանդիա – 9 միավոր
- Բուլղարիա – 8 միավոր
- Լիտվա – 3 միավոր
Այսպիսով, Շվեյցարիան օգտվեց Իտալիայի սայթաքումից և շրջանցեց վերջինիս մրցաշարային աղյուսակում` բարձրանալով առաջին հորիզոնական ու նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր. «սկուադրա աձուրին» հանդես կգա որակավորման փլեյ-օֆֆ փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բուլղարիայի հավաքական, իտալիայի հավաքական, Հյուսիսային Իռլանդիայի հավաքական, Շվեյցարիայի հավաքական, Ռոբերտո Մանչինի