Իտալական կրքեր Հռոմում. Միլանը 88-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լացիոյի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լացիոյի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։
Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 88-րդ րոպեին Նոա Օկաֆորի խփած միակ գոլը։
Հանուն արդարության` նշենք, որ «արծիվները» 57-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Լուկա Պելեգրինին։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 56 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Լացիոն», 40 միավոըով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Միլան