Իտալական գրանդը Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել Ման. Յունայթեդին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն, ամենայն հավանականությամբ, 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիները» Սանչոյի տրանսֆերի վերաբերյալ արդեն հարցում են կատարել «կարմիր սատանաներին»։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը պատրաստ է միայն վարձակալել Սանչոյին, իսկ նրա աշխատավարձի մի մասը մինչև 2024 թ. հունիս ամսիը պետք է վճարի «Ման. Յունայթեդը»։
Նշվում է, որ կողմերի միջև դեռևս բանակցություններ չեն ընթանում, քանի որ մանկունայական ակումբը Սանչոյի ապագայի հարցում դեռևս չի շտապում։
«Յունայթեդի» ղեկավարները հուսով են, որ կհաջողվի միանգամից վաճառել Սանչոյի տրանսֆերային ամբողջական իրավունքները։
Բացի այդ, «կարմիր սատանաները» հուսով են, որ ինչ-որ պահի գործին կմիջամտեն նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբները, որոնք խոշոր առաջարկ կկատարեն Սանչոյի վերաբերյալ։
Հավելենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 2023/24 մրցաշրջանում ընդամենը 3 հանդիպում է անցկացրել` դաշտում լինելով միայն 76 րոպե։
Սանչոն ներկա պահին հեռացված է «Յունայթեդի» հիմնական թիմից։ Նա մարզվում և ճաշում է երիտասարդական թիմի հետ։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին` անցկացրած 82 խաղում դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Սիթի, Յուվենտուս, Ջեյդոն Սանչո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ