Իտալական ակումբի 3 խաղացողի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իտալական C Սերիան ներկայացնող «Պյանեզե» ակումբը հաստատել է, որ ակումբի երեք խաղացող և մեկ աշխատակից վարակվել են կորոնավիրուսով։
Առաջինը ակումբի երիտասարդ խաղացողներից մեկն է, ում մոտ արձանագրվել է բարձր ջերմություն և գլխացավեր հանդիպումներից մեկի ժամանակ։ Նա արդեն հոսպիտալացվել է։
Երկրորդ ֆուտբոլիստը գտնվում է տանը՝ ինքն իրեն մեկուսացնելով շրջակա միջավայրից։ Չնայած նրա մոտ կորոնավիրուսի սիմտպոմներ չեն հայտնաբերվել։ Երրորդ խաղացողը նույնպես տնային կարանտինի մեջ է։ Նրա մոտ բարձր ջերմություն է արձանագրվել։
Ակումբի աշխատակիցը, ով նույնպես վարակվել է կորոնավիրուսով, ուրբաթ երեկոյան իրեն վատ է զգացել և հոսպիտալացվել է։
Ներկայումս ակումբի բոլոր անդամները, ովքեր վերջին հանդիպման ժամանակ եղել են ակումբի հետ, տեղափոխվել են կարանտին, որը կտևի 15 օր։
# կորոնավիրուս, Պյանեզե