Իտալական ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել Դավիդ դե Խեայի հետ
Իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ Ա սերիան ներկայացնող «Ջենոան» պատրաստ է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող դարպասապահի հետ։
Ըստ աղբյուրի` Դե Խեան նախնական համաձայնություն է տվել լիգուրյան ակումբին։
«Ռոսոբլուն» ակումբի հիմնական դարպասապահ Խոսեպ Մարտինեսի «Ինտեր» տեղափոխվելուց հետո փնտրում է այնպիսի փոխարինողի, որը ոտքով լավ է խաղում։ 33-ամյա Դե Խեան «Ջենոայի» գլխավոր թեկնածուն է։
Հիշեցնենք, որ իսպանացի դարպասապահը 2023 թ. հուլիսից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա 2011-2023 թթ. հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»` 545 խաղում 190 անգամ դարպասը պահելով անառիկ։
Դե Խեան 2012-2021 թթ. հրավիրվել է նաև Իսպանիայի ազգային հավաքական, որի կազմում դաշտ է դուրս եկել 45 անգամ ու անցկացրել 21 «չոր» խաղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Դավիդ-դե-Խեա, Իսպանիայի հավաքական, Մանչեսթեր Յունայթեդ, Ջանլուկա դի Մարցիո, Ջենոա, տրանսֆերներ