Իսպանիան շանս չտվեց Վրաստանին` տանելով վստահ հաղթանակ 🎥
Իսպանիան շանս չտվեց Վրաստանին` տանելով վստահ հաղթանակ 🎥
12/10/2025 - 01:17

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբի երրորդ տուրում Իսպանիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Վրաստանի թիմին։

Էլչեում կայացած խաղում Եվրոպայի գործող չեմպիոնից մեկական գոլ խփեցին Յերեմի Պինոն ու Միկել Օյարսաբալը։

Հատկապես գեղեցիկ ստացվեց Օյարսաբալի գոլը, որը մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հուժկու հարվածով։

«Ֆուրիա ռոխան» հանդիպման ընթացքում տոտալ առավելություն ուներ և գնդակին տիրում էր ժամանակի 83 տոկոսը, կատարեց 24 հարված, 7-ը` դիպուկ։ Վրացիները միիայնց մեկ դիպուկ հարված են կատարել։

E խմբում ևս մեկ հանդիպում է կայացել երրորդ տուրում.

Բուլղարիա 1:6 Թուրքիա

Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Իսպանիա – 9 միավոր
  2. Թուրքիա – 6
  3. Վրաստան – 3
  4. Բուլղարիա – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025