Իսպանիան կարող է 6 ներկայացուցիչ ունենալ Չեմպիոնների լիգայում
Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում հիմնական փուլում Իսպանիան կարող է 6 ներկայացուցիչ ունենալ, գրում է Marca-ն։
Նման սցենար հավանական է միայն այն դեպքում, եթե Բիլբաոյի «Ատլետիկը» նվաճի Եվրոպա լիգայի տիտղոսն ու Լա լիգան ավարտի 5-րդ տեղում։
Իրադարձությունների այդ զարգացման դեպքում Լա լիգայի 6-րդ տեղը գրաված ակումբը նույնպես կնվաճի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
«Բետիսը» հարցում է կատարել ՈՒԵՖԱ-ին և հաստատված պատասխան նամակով տեղեկացել, որ այդ սցենարի դեպքում կնվաճի ՉԼ-ի լիգայի փուլի ուղեգիր, եթե առաջնությունն ավարտի 6-րդ տեղում։
«Ատլետիկի»` Եվրոպա լիգայում հաջողության և Լա լիգայում 5-րդ տեղը զբաղեցնելու շնորհիվ, 7-րդ տեղի թիմը կորակավորվի Եվրոպա լիգայի, իսկ 8-րդ տեղինը` Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին։
Նշենք, որ բասկյան ակումբը դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հատկանշական է, որ անկախ զարգացումներից, Լա լիգայի 5-րդ տեղը գրաված թիմը նույնպես կնվաճի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
«Ատլետիկը» 32 խաղից հետո ունի 57 միավոր և մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է։ «Վիլյառեալը» 52 միավորով 5-րդն է, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Բետիսը» 51 միավոր է հավաքել և 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկ Բիլբաո, Բետիս, Եվրոպա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ