Իսպանիան 11-մետրանոցներով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ` դառնալով Ազգերի լիգայի հաղթող 🎥
Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հավաքականները հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին իսպանացիները` հաղթելով 5:4 հաշվով։
Այսպիսով, «ֆուրիա ռոխան» պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ Ազգերի լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Իսպանիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական