Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

23/03/2022 - 19:56

Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են` պատրաստվելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

«Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»)

Պաշտպաններ – Ժորդի Ալբա, Էրիկ Գարսիա (երկուսն էլ`«Բարսելոնա»), Մարկոս Ալոնսո, Սեզար Ասպիլիկուետա (երկուսն էլ` «Չելսի»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի»), Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Դիեգո Լյորենտե («Լիդս»)

Կիսապաշտպաններ – Պեդրի, Գավի, Ֆերրան Տորես (բոլորը` «Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե, Կոկե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Կարլոս Սոլեր («Վալենսիա»), Դանի Օլմո («Լայպցիգ»)

Հարձակվողներ – Ռաուլ դե Տոմաս («Էսպանյոլ»), Պաբլո Սարաբիա («Սպորտին Լիսաբոն»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Երեմի Պինո («Վիլյառեալ»)

Նշենք, որ Իսպանիայի հավաքականը մարտի 26-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի, իսկ մարտի 29-ին` Իսլանդիայի ընտրանու դեմ։

Հավելենք, որ արդեն հաստատվել են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղահամարները, ինչի արդյունքում Պեդրին դարձել է «ֆուրիա ռոխայի» նոր «10» համարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023