Իսպանիայի գավաթում Վալենսիայի ու Լևանտեի մասնակցությամբ հանդիպումները ջրհեղեղի պատճառով հետաձգվել են 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչում հոկտեմբերի 30-ին «Վալենսիան» ու Սեգունդան ներկայացնող «Լևանտեն» պետք է անցկացնեին իրենց հանդիպումները։
Այդուհանդերձ, Իսպանիայի հարավում և արևելքում ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի պատճառով հետաձգվել են այդ ակումբների մասնակցությամբ հանդիպումները, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Իսպանիայի երրորդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն, ներկայացնող «Էրկուլեսը», որը հանդես է գալւս Վալենսիայից մոտ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալիկանտե քաղաքում, նույնպես բաց կթողնի իր հանդիպումը։
Աղբյուրի համաձայն` հետաձգված հանդիպումները կայանալու են նոյեմբերի 6-ին։
Նշենք, որ «Վալենսիան» 1/64 եզրափակիչում մրցելու է 6-րդ դիվիզոնում հանդես եկող «Պարլայի», «Լևանտեն»` չորրորդ դիվիզիոնը ներկայաղնող «Պոնտևեդրայի»։ «Էրկուլեսը» նույնպես մրցելու է չորրորդ դիվիզիոնում հանդես եկող ակումբի դեմ և կհանդիպի «Էխեային»։
Հավելենք, որ, ըստ Relevo-ի, ջրհեղեղի պատճառով մահցել է նվազագույնը 51 մարդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Copa del Rey, Էրկուլես, Իսպանիայի գավաթ, Լևանտե, Վալենսիա