Իսպանիայի գավաթ. Ժիրոնան վստահ խաղով հաղթեց Ռայոյին` դուրս գալով 1/4 եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ժիրոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Կատալոնական ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել հյուրերի համար և 15-26-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ ուղարկեց Դանի Կարդենասի պաշտպանած դարպասը։
Միչելի թիմից դուբլի հեղինակ դարձավ 37-ամյա հարձակվող Քրիստիան Ստուանին, մեկ գոլ էլ խփեց Դեյլի Բլինդը։
Հետագայում «Ռայոյի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել միայն մեկ գնդակ. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ռենդի Նտեկան։
Այսպիսով, «Ժիրոնան» հաղթեց 3:1 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ։
Ավելացնենք, որ «Ժիրոնան» պատմության մեջ միայն երկրորդ անգամ է նվաճում Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Կատալոնական ակումբը միայն 2018/19 մրցաշրջանում է հանդես եկել մրցաշարի այդ փուլում և երկու դիմակայություններում ընդհանուր 3:7 (2:4, 1:3) հաշվով զիջեց «Ռեալ Մադրիդին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Դեյլի Բլինդ, Ժիրոնա, Իսպանիայի գավաթ, Ռայո Վալեկանո, Ռենդի Նտեկա, Քրիստիան Ստուանի