Իսպանացի երիտասարդ մարզիչը մահացել է կորոնավիրուսից
Իսպանական «Ատլետիկո Պորտադա Ալտա» սիրողական ֆուտբոլային ակումբի մարզիչ Ֆրանչեսկո Գարսիան մահացել է կորոնավիրուսից։
21-ամյա մասնագետը, ով աշխատում էր ակումբի մանկապատանեկան թիմի հետ, մահացել է դրական թեստ հանձնելուց ընդամենը օրեր անց։
Գարսիան ներառված էր ռիսկային խմբում, քանի որ նրա մոտ առկա էր նաև օնկոլոգիական հիվանդություն։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
# Ատլետիկո Պորտադա Ալտա, կորոնավիրուս, Ֆրանչեսկո Գարսիա