Իսպանական գրանդը Ռոդրիին ձեռք բերելու համար լուրջ քայլեր է պատրաստվում ձեռնարկել
Իսպանական գրանդը Ռոդրիին ձեռք բերելու համար լուրջ քայլեր է պատրաստվում ձեռնարկել
11/02/2026 - 14:23

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, տեղեկացնում է TEAMtalk-ը։

«Արքայական» ակումբը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել` «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրին ձեռք բերելու համար։

«Լոս բլանկոսի» ղեկավարներն անհանգստացած են, որ թիմը չունի ընդգծված առաջատար։ Մադրիդյան գրանդը 29-ամյա կիսապաշտպանին այդ դերի համար կատարյալ ֆուտբոլիստ է համարում։

Ստեղծված իրավիճակում «Սիթին» մտադիր է նոր պայմանագրի հարցում բանակցություններ սկսել իսպանացի ֆուտբոլիստի հետ։ Կողմերի գործող համաձայնագիրը կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։

Ռոդրին դեմ չէ վերադառնալ հարազատ քաղաք` Մադրիդ։ Իսպանական ակումբներից նա հանդես է եկել «Ատլետիկո Մադրիդում» և «Վիլյառեալում»։ Կիսապաշտպանը Լա լիգայում 97 խաղում 4 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» է 2019թ. հուլիսից` 284 խաղում գրանցելով 27 գոլ ու 32 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026