Իսպանական գրանդը նախնական համաձայնության է հասել Հալանդի հետ

Իսպանական գրանդը նախնական համաձայնության է հասել Հալանդի հետ

19/02/2022 - 09:19

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Ռեալ Մադրիդը» նորվեգացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում նախնական համաձայնության է հասել նրա ներկայացուցիչների հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը համաձայնության հասել են Մոնակոյում, որտեղ հանդիպել են «Ռեալի» ու ֆուտբոլիստների ներկայացուցիչները։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել «արքայական» ակումբի ղեկավարության անդամներ, բրազիլացի իրավաբան Ռաֆայել Պիմենտան, ով նաև Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի աջ ձեռքն է, և ֆուտբոլիստի հայրը։

Հաղորդվում է, որ այս համաձայնությունն արգելք է դնում մյուս ակումբների հետ բանակցությունների վրա։

Այդուհանդերձ, այս գործարքի իրականացումը կախված է միայն Հականդի որոշումից։ Եթե 21-ամյա ֆուտբոլիստը որոշի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանա «Բորուսիայից», ապա «Ռեալը» պետք է իրականացնի գործարքն ու պայամանգիր կնքի նրա հետ։

Հիշեցնենք, որ 2022 թ. հուլիսի 1-ից Հալանդի հրաժարագինը բոլոր ակումբների համար կազմելու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023