Իսպանական գրանդը դիտարկում է գնման իրավունքով Կանսելուին վարձակալելու տարբերակը
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա մանկունյական ակումբից։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» շարունակում է հետաքրքրված լինել պորտուգալացի պաշտպանի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանայի» սպորտային տնօրենի պարտականությունները կատարող Դեկուն կարծում է, որ ակումբի աջ պաշտպանի դիրքն ամրապնդման կարիք կա։
Նշվում է, որ կատալոնական ակումբը դիտարկում է 29-ամյա ֆուտբոլիստին գնման իրավունքով վարձակալելու տարբերակը։
Այդուհանդերձ, «քաղաքաբնակները» մտադիր են ամբողջությամբ վաճառել Կանսելուի տրանսֆերային իրավուքները, որի դիմաց պահանջելու են 70 մլն եվրո։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» ներկա պահին պատրաստ չէ բավարարել ո՛չ «Ման. Սիթիի», ո՛չ էլ Կանսելուի ֆինանսական պահանջները, ում տարեկան աշխատավարձը 8 մլն եվրո է։
Եթե պորտուգալացի պաշտպանն, ամեն դեպքում, համալրի «բլաուգրանայի» շարքերը, ստիպված է լինելու համաձայնել նվազեցնել աշխատավարձը։
Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայի» կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 21 անգամ` դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինամ։
Ինչ վերաբերում է Կանսելուի «Մանչեսթեր Սիթիում» ունեցած մրցելույթներին, 29-ամյա ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 154 խաղում դառնալով 9 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ