Իսկոն և Սևիլիան խզելու են գործող պայմանագիրը
Իսպանացի անվանի կիսապաշտպան Իսկոն հեռանալու է «Սևիլիայից»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն այժմ աշխատում են գործող պայմանագրի խզման շուրջ, ինչից հետո 30-ամյա ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։
Նշենք, որ Իսկոյի և անդալուսական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում էր 2024 թ. հունիսի 30-ին։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Իսկոյի հաջորդ հավանական կարող է դառնալ «Վուլվերհեմպտոնը», որը դիտարոկում է նրան պայմանագիր առաջարկելու տարբերակը։
Հավելենք, որ Իսկոն առավել հայտնի է «Ռեալ Մադրիդում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2013-2022 թթ.` անցկացրած 353 խաղում դառնալով 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Իսկոյի «Սևիլիայում» ունեցած մրցելույթներին, ապա վերջինս 2022/23 մրցաշրջանից առաջ էր համալրել անդալուսական ակումբի շարքերը, որի կազմում անցկացրել է 19 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսկո, Նիկոլո Սկիրա, Սևիլիա, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո