Իսկոն ներողություն է խնդրել Ռեալի ֆուտբոլիստներից
Marca-ն գրում է, որ «Ռեալի»կիսապաշտպան Իսկոն ներողություն է խնդրել թիմակիցներից, նրանց հետ ավտոբուսով «Այաքսի» դեմ հանդիպմանը մեկնելուց հրաժարվելու համար:
Նախօրէին հայտնի էր դարձել, որ 26-ամյա կիսապաշտպանը, իմանալով, որ չի հայտնվել թիմի հայտացուցակում, ակումբի բազան լքել էր իր մեքենայով:
Դա թիմում դժգոհություն է առաջացրել, այդ թվում թիմի ավագ Սերխիո Ռամոսի մոտ:Իսկոն հասկացել է իր սխալը և ներողություն է խնդրել թիմակիցներից:
Այդ արարքը Իսկոն բացատրել է թիմի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի հետ ունեցած լարված հարաբերություններով:
Արգենտինացի մարզիչը մոտ ժամանակներում կարող է հեռացվել պաշտոնից և նրան հնարավոր է փոխարինի Ժոզե Մոուրինիոն: