Իռլանդիան անհավատալի comeback արեց Հունգարիայի դեմ խաղում` նվաճելով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր 🎥
Իռլանդիան անհավատալի comeback արեց Հունգարիայի դեմ խաղում` նվաճելով ԱԱ-2026-ի անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր 🎥
16/11/2025 - 20:26

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտըական մրցաշարի F խմբի վերջին խաղում Իռլանդիայի ազգային հավաքականը Բուդապեշտում 3:2 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին։

Տանտերերն առաջին խաղակեսից հետո Դանիել Լուկաչի և Բարնաբաշ Վարգայի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:1 հաշվով։ Իռլանդացիներից աչքի էր ընկել Թրեյ Փերոթը։

Մինչև խաղավերջ` 80-րդ րոպեն, Մարկո Ռոսիի գլխավորած թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքն ու պահում հաղթական հաշիվը, սակայն «կանաչները» ֆանտաստիկ comeback արեցին։

80-րդ ու 90+6-րդ րոպեներին Փերթոը ևս երկու գնդակ ուղարկեց Դենեշ Դիբուսի պաշտպանած դարպասը, գրանցեց հեթ-տրիկ` 3:2 հաշվով անհավատալի հաղթանակ պարգևելով Իռլանդիայի թիմին։

«Ազ Ալկմարի» հարձակվողն ընտրական մրցաշարի վերջին 2 խաղում 5 գոլ խփեց։ 23-ամյա ֆուտբոլիստը դուբլ էր գրանցել Պորտուգալիայի թիմի դեմ հաղթական (2:0) խաղում։

Հեյմիր Հադլգրիմսոնի գլխավորած թիմը վաստակեց 10 միավոր, շրջանցեց հենց Հունգարիային և բարձրացավ երկրորդ տեղ` նվաճելով Մունդիալի անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։

Հունգարացիները 8 միավորով զբաղեցրին երրորդ տեղը` ավարտելով մրցելույթը։

Հիշեցնենք` F խմբում էր նաև Հայաստանի ազգային հավաքականը, որը վերջին խաղում 1:9 հաշվով սարսափելի պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից ու 3 միավորով զբաղեցրեց վերջին` 4-րդ տեղը։ Պորտուգալացիները 13 միավորով գրավեցին առաջին տեղը և որակավորվեցին ԱԱ-2026-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025