Իշխան Գելոյանը գոլի հեղինակ է դարձել Բալթիկայի կազմում 🎥
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի 35-րդ տուրում Կալինինգրադի «Բալթիկան» հյուրընկալվելիս մրցեց «Վոլգարի» դեմ։
Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։
«Բալթիկայի» երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփեց հայազգի հարձակվող Իշխան Գելոյանը` դնելով հանդիպման վերջակետը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 30 հանդիպմում` դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Այս ոչ-ոքիից հետո «Բալթիկան» վաստակեց 56 միավոր և առաջնության ավարտից 3 տուր առաջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բալթիկա, Իշխան Գելոյան, հայկական-ֆուտբոլ, Վոլգար, ՖԱԼ