Ինտերն ուղևորվում է Ստամբուլ! «ներաձուրիները» կրկին հաղթեցին Միլանին🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» մրցեց «Միլանի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «ներաձուրիները» հաղթել էին 2:0 հաշվով։
Պատասխան խաղն էլ անցավ անչափ լարված և համառ պայքարում, որի ընթացքում Սիմոնե Ինձզագիի թիմը կրկին հաղթանակ տոնեց` այս անգամ 1:0 հաշվով։
Նոմինալ տանտերերին հաղթանակ պարգևեց 74-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի խփած միակ գոլը։
Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով, ցավոք, 44-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Այսպիսով, «Ինտերն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:0 հաշվով և 13 տարի անց կրկին դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափկիչ, որի շրջանակում կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» զույգի հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Լաուտարո Մարտինես, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Չեմպիոնների-լիգա, Սիմոնե Ինձզագի, Ստեֆանո Պիոլի