Ինտերն ու ՊՍԺ-ն, հնարավոր է, փոխանակում իրականացնեն
«Ինտերը» սկսել է տարբերակներ դիտարկել կիսապաշտպան Քրիստաիան Էրիկսենին վաճառելու համար, ում հանել է տրանսֆերի։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, դանիացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն։ Բանն այն է, որ փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ շուտով կդառնա Մաուրիսիո Պոչետինոն, իսկ արգենտինացի մասնագետը Էրիկսենի հետ աշխատել է «Տոտենհեմում»։
Հակառակ ուղղությամբ, հնարավոր է, ուղևորվի ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը, այսինքն, բացառված չէ, որ կողմերը փոխանակում կիրականացնեն։
Այդ տարբերակը ներկա պահին քննարկում են ակումբները և մոտ ժամանակներս նրանց ներկայացուցիչների միջև պաշտոնական հանդիպում տեղի կունենա, որպեսզի հավանական փոխանակման մանրմասները քննարկվեն։
# Ինտեր, Լեանդրո Պարեդես, ՊՍԺ, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն