Ինտերն ու Լաուտարոն չեն կարողանում համաձայնության հասնել
«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ամենայն հավանականությամբ, կլքի միլանյան ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ակումբն ու արգենտինացի ֆուտբոլիստը չեն կարողանում համաձայնության հասնել նոր պայմանագրի հարցում։ Հունվարին միլանյան ակումբը խաղացողին առաջարկել է 4 մլն եվրո աշխատավարձով պայմանագիրը, ինչը Լաուտարոյի ներկայիս աշխատավարձի կրկնապատիկն է։
Սակայն 22-ամյա հարձակվողը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» և հանդես գալ իր հայրենակից Լեո Մեսսիի հետ։ Նշվում է, որ ինչպես «Բարսելոնան», այնպես էլ անգլիական մի շարք ակումբներ պատրաստ են խաղացողին վճարել 10 մլն եվրո։
Կատալոնական ակումբում վստահ են, որ կկարողանան ձեռք բերել խաղացողի տրանսֆերը, եթե «Ինտերի» ղեկավարությունն էականորեն բարելավի առաջարկը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, «Բարսելոնան» առաջին քայլերն է փորձում ձեռնարկել խաղացողին ձեռք բերելու համար։ Կատալոնական ակումբը պատրաստ է խաղացողի գործարքում ներառել նաև Աթուրո Վիդալին և Խունիոր Ֆիրպոյին, սակայն «ներաձուրիները» ցանկանում են ստանալ խաղացողի պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո։
# Բարսելոնա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, տրանսֆերներ