Ինտերի ֆուտբոլիստներին թույլատրվել է միանալ իրենց հավաքականներին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» ֆուտբոլիստները կարող են միանալ իրենց ազգային հավաքականներին՝ չնայած միլանյան ակումբում վերջերս բռնկված կորոնավիրուսային նոր ալիքին։
Համաձայն Sky Sports-ի հաղորդած տվյալների՝ բացառությամբ ներկա պահին վարակված ֆուտբոլիստների, մյուսներին չեն խոչընդոտել միանալ ազգային թիմերին։ Ընդ որում, հավաքականներին միանալ ցանկացողները պարտավոր են չօգտվել հասարակական տրանսպորտից, չվերթներն իրականացնել միայն անձնական կամ հավաքականին պատկանող ինքնաթիռներով և մարզվել միայն այտեղ, որտեղ տեղակայվել է հավաքականը։
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ «Ինտերը» վերսկսել է մարզումներն այն ֆուտբոլիստների հետ, որոնց կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է գրանցել։
Հիշեցնենք, որ «ներաձուրիների» կազմում ներկա պահին կորոնավիրուսով վարակված են 4 ֆուտբոլիստներ։ Խոսքը դարպասապահ Սամիր Հանդանովիչի, պաշտպաններ Ստեֆան դե Վրեյի և Դանիլո Դ’Ամբրոզիոյի, ինչպես նաև կիսապաշտպան Մաթիաս Վեսինոյի մասին է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Դանիլո ԴԱմբրոզիո, Ինտեր, կորոնավիրուս, Մաթիաս Վեսինո, Միլան Շկրինյար, Սամիր Հանդանովիչ, Ստեֆան դե Վրեյ