«Ինտերի» ֆուտբոլիստն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա»
«Ինտերի» ֆուտբոլիստն ուզում է տեղափոխվել «Բարսելոնա»
06/04/2026 - 15:01

«Ինտերի» պաշտպան Ալեքսանդրո Բաստոնին մտադիր է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Mundo Deportivo-ն։

Կատալոնական գրանդը լրջորեն հետաքրքրված է 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Նա ուզում է որքան հնարավոր է շուտ տրանսֆերը համաձայնեցվի։

«Բլաուգրանան» կարծում է, որ հավանական գործարքը կարժենա 55-60 միլիոն եվրո։ «Կապտանռնագույնները» հավատացած են, որ գումարի այդքան գումարով «Ինտերը» կհամաձայնվի բաժանվել իտալացի պաշտպանից։

Այժմ «Բարսելոնան» փորձում է Բաստոնիի հետ սկզբունքային համաձայնության գալ, ինչից հետո բանակցություններ կսկսի միլանյան գրանդի հետ։

Ալեսանդրո Բաստոնին «Ինտեր» է տեղափոխվել 2017թ. օգոստոսին, 294 խաղում խփել է 8 գոլ, կատարել 30 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026