Ինտերի նորեկը փայլեց` օգնելով իր թիմին կամային հաղթանակ տոնել🎥
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։
«Ներաձուրիները» առաջին կեսը բավական անհաջող անցկացրին և գրեթե ոչինչ չէին կարողանում ստեղծել Լորենցո Մոնտիպոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Դեռ ավելին` 15-րդ րոպեին «Վերոնայի» կիսապաշտպան Իվան Իլիչը, օգտվելով «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչի կոպիտ սխալից, դուրս եկավ հարվածային դիրք ու բացեց խաղի հաշիվը։
Խաղակեսի մնացած ժամանակահատվածում, ճիշտ է, միլանյան ակումբն ուներ տարածքային առավելություն, սակայն հյուրերը շատ իներտ էին գործում և չկարողացան նախքան ընդմիջման գնալը խփել պատասխան գնդակը։
Այն, ինչ չհաջոզվեց անել առաջ խաղակեսում, Սիմոնե Ինզագիի սաներն արեցին երկրորդի հենց մեկնարկում, քանի որ 47-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը։
Այդ գոլը կարծես թևեր տվեց «Ինտերի» ֆուտբոլիստների, ովքեր վտանգավոր պահերը մեկի մյուսի հետևից էին ստեղծում «Վերոնայի» դարպասի ուղությամբ, սակայն չէր հաջողվում առաջ անցնել հաշվի մեջ։
Հանդիպման 74-րդ րոպեին Ինձզագին Լաուտարոյի փոխարեն դաշտ դուրս բերեց թիմի նորեկ Խոակին Կոռեային։
Այդ փոփոխությունն էլ ճռորոշ դարձավ խաղի համար, քանի որ արգենտինացի հարձակվողը 83-րդ ու 90-4-րդ րոպեն մեկական անգամ գրավեց Մոնտիպոյի դարպասը, դարձավ դուբլի հեղինակ, իսկ «Ինտերը» հաղթեց 3:1 հաշվով։
Այսպիսով, միլանյան ակումբը վաստակեց 6 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Վերոնան» էլ կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և դեռևս միավոր չի վաստակել ու զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր-Մայամի, Իվան Իլիչ, Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա, Սիմոնե Ինձզագի, Վերոնա