Լաուտարոն մոտ է Ինտերի հետ պայմանագրի երկարաձգմանը
Ինչպես տեղեկանում ենք լրագրող Նիկոլո Սկիրայի թվիթերյան էջից, «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալները բանակցություններ են վարում միլանյան ակումբի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ համաձայնության հասնելու դեպքում կողմերը կարող են երկարաձգել պայմանագիրը մինչև 2024 թվական։
Հայտնի է, որ «ներաձուրիներն» առաջարկել են 23-ամյա արգենտինացուն տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ։ Որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ քննարկման։
Իր հերթին, լրագրող Ջիանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ Լաուտարոյի գործակալ Բետո Յակեն շարունակում է հանդիպել «Ինտերի» ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներից մեկն էլ նախատեսված է անցկացնել այսօր՝ հունվարի 28-ին, միլանյան ակումբի շտաբ-բնակարանում։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսը, «Ինտերի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Նիկոլո Սկիրա, Ջանլուկա դի Մարցիո